Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենիսկին Մեծ Բրիտանիայի բուքմեյքերական գրասենյակների ֆավորիտն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Smarkets բրիտանական ընկերության ներկայացուցիչը գործակալությանն ասել է, որ Զելենիսկու հաղթանակի օգտին գումար է դրել տոտալիզատորի մասնակիցների 57․14 տոկոսը, երկրորդ տեղում գործող նախագահ Պյոտր Պրոշենկոն է՝ 18․25 տոկոսով, իսկ երրորդում՝ «Բատկիվշչինա»-ի առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն (16․13 տոկոս)։ Ընդհանուր առմամբ, ուկրաինացի քաղաքական գործիչների հաղթանակը գուշակելու համար բրիտանացիները շուրջ 1000 ֆունտ են դրել։

Ըստ բրիտանացի բուքմեյքերների դրույքների վերլուծության՝ Զելենիսկին ամենացածր տոկոսային վարկանիշն ունի։ Դա նշանակում է, որ հօգուտ նրա հաղթանակի ամենահաճախն են գումար դնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել