Aysor.am-ը գրում է․

Հանդիպումները կարևոր են, քանի որ նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը, սակայն բանակցայն գործընթացքում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է վերականգնել դրանց լիարժեք ձևաչափը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

«Միշտ կարևորել ենք այսպիսի հանդիպումներ, որովհետև դրանք նախ և առաջ նպաստում են տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը և, բնական է, ապահովում են բանակցային գործընթացի շարունակականությունը։ Ինչ վերաբերում է առաջընթացին, բուն՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ապա սա էլ կարելի է համարել առաջընթաց, բայց ինչ-որ շոշափելի քայլերի համար առաջին հերթին պետք է վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը՝ Արցախի մասնակցությամբ։ Դրանից հետո մենք կարող ենք լիարժեք ակնկալել, որ բանակցային գործընթացը կարող է ի վերջո հանգեցնել համապարփակ կարգավորման ու խաղաղության», - ասաց Դավիթ Բաբայանը։

Դիտարկմանը, որ ՀՀ ղեկավարությունը հայտարարել է, որ մինչև բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումը ողջ գործընթացի վերաբերյալ տեղյակ է պահելու պաշտոնական Ստեփանակերտին, Արցախի նախագահի մամուլի քարտուղարն արձագանքեց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել