Այ սա արդեն հետաքրքիր է։

Ալիևը հետբանակցային հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է հետևյալը.

1․ Իր և Փաշինյանի միջև տեղի են ունեցել ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ քննարկումներ արցախյան հակամարտության շուրջ։
2․ Ալիևը տարօրինակ գոհունակություն է արտահայտել քննարկումներից։
3․ Եվ ամենակարևորը` Ալիևը կրկին վերահաստատել է իր դիրքորոշումը, որում, ինչպես բազմիցս շեշտել եմ, իսպառ բացառում է նորմալ բանակցային ընթացքը։

Համոզված եմ, որ այս դեպքում Փաշինյանն ուղղակի արդեն պարտավոր է բացել հանդիպման մանրամասները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել