««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ Մեղրիում տեղի ունեցած մի­ջադեպի գործով հարցաքննվել է ՊՆ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին և իրավապահներին հայտնել է, որ ինքը կատարված միջադեպի հետ կապ չունի: 

Սակայն մեզ հասած տեղե­կությունների համաձայն՝ գեներալի որ­դին հիմնական բունտը բարձրացրած 5 զինվորների մեջ է եղել, սակայն, ի տար­բերություն նրանց, զորամասը չի լքել: Այս հանգամանքը դեռևս իրավաբանո­րեն չի ապացուցվել, սակայն գործով քն­նությունն ընթանում է, դեռ շատ ան­ձինք կհարցաքննվեն, և հուսանք, որ չեն վախենա և իրականությունը կներկայացնեն:

Ավելին՝ եղել են զինվորներ, որոնք հարցաքննվել են, սակայն գենե­րալի որդու անունը չեն տվել հասկանա­լի պատճառներով: Ըստ էության, հաշ­վի են առել այն հանգամանքը, որ երեկ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտնել է. «Դրանք ճիշտ հրապարակումներ չէին, գեներալի որդին որևէ մասնակցություն տվյալ միջոցառմանը չի ունեցել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել