«Գլխավոր դատախազի տեղակալ Դա­վիթ Մելքոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողովի պաշտո­նական կայքում հրապարակված փաս­տաթղթի համաձայն՝ գլխավոր դատա­խազի տեղակալը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Հայտարարատու պաշտոնատար ան­ձի դրամական միջոցները 2018թ. հար­կային տարվա սկզբում կազմել են 1248 եվրո և 5 500 000 ՀՀ դրամ:

2018թ. հարկային տարվա վերջում 1248 եվրոն դարձել է 1233 եվրո: 5 500 000 ՀՀ դրամը հարկային տարվա վեր­ջում պահպանվել է նույն չափով:

Դավիթ Մելքոնյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տա­րում կազմել է 9 681 756 ՀՀ դրամ:

Նշված հանրագումարը գոյացել է եր­կու Աշխատավարձերից, առաջինի դեպ­քում կազմել է 8 683 441 ՀՀ դրամ, երկ­րորդի դեպքում՝ 998 315 ՀՀ դրամ: Հավելենք, որ Դավիթ Մելքոնյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշ­տոնը զբաղեցնում է 2016թ. հունիսի 8-ից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել