«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի ոռոգման համակարգի պաշտոնյաներին՝ նշել էր, թե նրանք օլիգարխներ են, և պետությունը գնալու է նրանց հետևից:

Ջրային հա­մակարգի օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացու­ցիչներից մեկը Էջմիածին ՋՕԸ ղեկավար Սուրեն Սեդրակյանն է: Վերջինս սեփականաշնորհել է էջմիածնի կենտրոնում գտնվող ՋՕԸ գրասենյակը՝ այն վերածելով առանձնատան: Էջմիածնի Հարկային տեսչության շենքը ևս սեփականաշնորհվել է Սեդրակյանի կողմից, հար­կայինը այդ շենքում ընդամե­նը վարձակալ է:

Սեդրակյանը սեփականաշնորհել է ջրային տնտեսությանը պատկանող Այղր լճի պոմպակայանը՝ այն վերածելով ռեստորանային համալիրի, որը հայտնի է «Պոպոքներ» անունով, Սեդրակյանին է պատկանում էջմիածին-Երեւան մայրուղու վրա գտնվող «Եդեմ» սգո սրահը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել