Armenpress.am-ը գրում է․

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մարտի 26-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի (Milan Štěch) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Սենատի փոխնախագահը ողջունել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունը հայ-չեխական հարաբերություններում և խորհրդարանների միջև համագործակցության մեջ։

Քննարկվել են Սենատի փոխնախագահի գլխավորությամբ գյուղական տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի անդամների Հայաստան կատարելիք այցը, Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին չեխական կողմի աջակցությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել