Aysor.am-ը գրում է․

Քանի որ Թուրքիան մշակութային եղեռն իրականացնող երկիր է և Օսմանյան կայսրությունից ժառանգած այդպիսի «հարուստ» ավանդույթներ ունի, չի բացառվում, որ արհամարհելով ՈՒՆԵՍԿՕ-ի կոչերը, Սուրբ Սոֆիայի տաճարը մի օր իսկապես վերածի մզկիթի։ Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով միջազգային այդ կառույցի հայտարարությանը, որ տաճարի կարգավիճակի փոփոխության հետ կապված ցանկացած քայլ պետք է համաձայնեցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ և դրվի ընդհանուր քվեարկության:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր օրենքներ և չափորոշիչներ Թուրքիայում բազմիցս խախտվել են և խախտվում են։ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցն իր մեջ հստակ քաղաքական խնդիր է պարունակում։ Այն երկու անգամ փոխել է իր կարգավիճակը՝ եկեղեցուց դառնալով մզկիթ, այնուհետև՝ թանգարան՝ երկու կրոնների հետևորդների համար։ Մշակութային այս ժառանգությունը, սակայն, մշտապես կարևոր դեր է ունեցել ներքաղաքական և ներհասարակական զարգացումներում։ Սուրբ Սոֆիայի տաճարը խորհրդանիշ է՝ իսլամի՝ քրիստոնեության նկատմամբ և թուրքական մյուս հաղթանակների», - նշեց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել