Aysor.am-ը գրում է․

Միգուցե Նազենի Ղարիբյանը չի էլ իմացե՞լ, որ մենք երեկ չէ առաջին օրը «Արտավազդ» մրցանակ ենք ստացել, դա ինձ համար զարմանալի չի լինի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ ընդամենը մեկ օր առաջ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակմրցանակակիր դառնալուց հետո իրեն ազատեցին թատրոնի տնօրենի աշխատանքից, պատասխանեց Կոնստանտին Օրբելյանը:

«Այս ամենն ինձ շատ հետաքրքիր է: Այն ամենն, ինչ մենք արել ենք վերջին մեկ ու կես տարվա ընթացքում՝ իմ տնօրինության ժամանակ, ուղղակի աննախադեպ է ցանկացած թատրոնի համար: Հյուրախաղեր, նոր ներկայացումներ, այդ թվում հենց «Արտավազդ»-ը շահած «Չիպոլինո»-ն, որն անձամբ հենց Մեծ թատրոնից եմ գնել: Եթե այն չգնեի և չբերեի մեր թատրոն, ապա այսօր այսպիսի մրցանակ չէինք ունենա», - ընդգծեց հեռացված տնօրենը

Կ. Օրբելյանը նկատեց՝ Նազենի Ղարիբյանի անհատական որոշումն է, որ իրեն անօրինական են նշանակել տնօրենի պաշտոնում.

«Անձամբ նա է համարում, որ պետությունը սրանից մեկ ու կես տարի առաջ իրավունք չի ունեցել ինձ նշանակելու: Թող ինձ ցույց տան փաստաթուղթ, որ 2017 թվականի հուլիսի 29-ին՝ իմ նշանակման օրը, հայոց լեզվին տիրապետելու մասին որևէ կետ կար: Միգուցե ես նրան ուղղակի դուր չե՞մ գալիս, չգիտեմ: Նա շուրջ 9 ամիս ինձ առաջարկում էր, որ հեռանամ, բայց ես ասել եմ՝ ոչ: Ես եկել եմ աշխատելու ու պարտականություններ ունեմ»:

Իր հետագա քայլերի մասին Օրբելյանն արդեն մտածել է: Կշարունակի՞ պաշտոնավարել որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար, թե ոչ՝ պատասխանեց՝ դեռևս այստեղ եմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել