Aysor.am-ը գրում է․
Այսօր ԱԺ արտահերթ նիստն Արցախ մեկնած պատգամավորների վերադարձից հետո շարունակվեց, քվորումն ապահովվեց, և սահմանադրական երկու օրենքներում փոփոխությունների փաթեթն ընդունվեց՝ երեք խմբակցությունների միասնական կողմ դիրքորոշմամբ:
 
Հիշեցնենք՝ խոսքը ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի մասին էր:
 
Այս նախագծերի ընդունման վերջնաժամկետ Սահմանադրական դատարանը սահմանել էր մինչև ապրիլի 1-ը, հակառակ դեպքում, ըստ մասնագետների, կարող է առաջանալ իրավական վակուում։
 
Նկատենք, որ այս կարճատև նիստում շարունակվեց ՍԴ դատավորի պաշտոնում «նոր թեկնածու» առաջադրելու մասին դեռ երեկվա նիստում մեկնարկած քննարկումը: Ե՛վ Լուսավոր Հայաստան, և՛ Բարգավաճ Հայաստան խմբակցությունները պնդեցին, որ իրենք կողմ են քվեարկում նախագծին՝ ելնելով այն դիրքորոշումից, որ իրավասու մարմինները ՍԴ դատավորի միևնույն թեկնածուին կարող են առաջադրել մեկ անգամ: Սակայն օրենքների նախագծերի հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը պնդում էր, որ միևնույն թեկնածուին մի քանի անգամ ներկայացնելու սահմանադրական արգելք չկա: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել