Վլադիմիր Լևինն խորհրդային, իսկ հետո արդեն ռուսական ամենաանվանի հոգեթերապևտներից է։ Իր կարիերայի մեծ մասը նա նվիրել է սուիցիդոլոգիային, մասնակցել է «վստահության հեռախոսի» և ճգնաժամային ստացիոնարի ստեղծմանը։ Բացի այդ՝ Լևինը բազմաթիվ գրքեր է գրել լայն զանգվածների համար։ Այսօր ներկայացնում ենք նրա ամենախոսուն ցիտատներից մի քանիսը։

1. Միայն մեկ մարդ կա աշխարհում, որ կարող է քեզ նվաստացնել, և այդ մարդը դու ինքդ ես։

2. Մարդու կամքի ուժը ես կառաջարկեի չափել «Պետք» է աստիճանների քանակով, որոնք նա կարող է անցնել դեպի իր «Ուզում եմ»-ը։

3. Ընկճախտը մի վիճակ է, երբ ավելի հեշտ է մի վագոն աղյուս դատարկելը, քան հեռախոսի լսափողը վերցնելը։

4. Վախը կարծես վախկոտ փողոցային շուն լինի, վազում է միայն նրանց հետևից, ովքեր իրենից փախչում են, և նահանջում է, երբ ուղիղ իր վրա են գալիս։

5. Կյանքից երբեք չի կարելի բացառել երեք բան՝ ռիսկը, մեղքը և երջանկության հնարավորությունը։

6. Մեր հավատն ի զորու է հնարավորությունն իրականության վերածելու։

7. Երեխայի համար խաղը կյանք է, միայն թե խաղ է կոչվում այն դեպքում, երբ մեծահասակի համար կյանքը խաղ է, պարզապես կյանք է կոչվում։

8. Զրուցակցի ամենաարժեքավոր հատկությունը լսելու ունակությունն է։

9. Հանգիստն արվեստ է։ Հանգիստը պակաս պատասխանատու աշխատանք չէ, քան հենց աշխատանքը, և հանգստանալ կարողացող մարդիկ հենց անքան են, որքան աշխատել կարողացողները. երկու ունակություններն էլ սովորաբար համընկնում են։

10. Եթե «աչքից հեռու և սրտից դուրս», ուրեմն՝ սրտում ոչինչ էլ չի եղել։

11. Այնտեղ, որտեղ սկսվում է վախը, ավարտվում է միտքը։

12. Երբեմն հարաբերությունները փրկելն ավելի դժվար է, քան կյանք փրկելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել