Զատիկի կուլիչը խմորիչով հացի տոնական տարբերակն է։ Այսօր բուրավետ և համեղ կուլիչների բաղադրատոմս ենք առաջարկում, որը կզարդարի զատիկի ձեր ուրախ սեղանը։

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Եռացրած կաթ – 0.5 լիտր
  • Կարագ – 250 գ
  • Ձու – 5 հատ
  • Խմորիչ – 75 գ
  • Կոնյակ – 2 ճ/գ
  • Վանիլային շաքար – 2 փաթեթ
  • Շաքարավազ – 500 գ
  • Ալյուր – 1250 գ
  • Ձվի դեղնուց – 2 հատ
  • Չամիչ – 100 գ
  • Աղ – 0.5 թ/գ

Պատրաստման եղանակը.

  • Չամիչը լվացեք, վրան եռացրած ջուր լցրեք և թողեք 30 րոպե։ Սառած չամիչը քամեք և թավալեք ալյուրի մեջ։
  • Խորը թասի մեջ հարեք 5 ձուն շաքարի հետ, գոլ կաթի մեջ լցրեք խմորիչը։ Ձվի և կաթի զանգվածները միացրեք իրար և ավելացրեք հալած կարագը։ Խառնեք մինչև համասեռ զանգված դառնալը, ծածկեք սրբիչով և թողեք գիշերը տաք տեղում։Венский кулич
  • Առավոտյան այս հասունացած զանգվածին ավելացրեք ալյուրի կեսը և խառնեք։ Ավելացրեք չամիչը, կոնյակն ու վանիլային շաքարը։ Խմոր հունցեք՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը։
  • Պետք է ստացվի թանձր, ձգվող, ձեռքերին կպչող խմոր։ Ծածկեք այն սրբիչով և թողեք տաք տեղում երկու ժամ։ Երբ խմորը բարձրանա, ձեռքերով նորից խառնեք։

  • Կուլիչի համար նախատեսված ձևամանները լցրեք 1/3-ի չափով և կրկին դրեք տաք տեղ։ Խմորը պետք է գրեթե մինչև վերջ բարձրանա։ Դրանից հետո կուլիչները դրեք 180 աստիճան տաքացած ջեռոցը մեկ ժամով (կախված ձևամանների չափից)։ Կուլիչների պատրաստ լինելը ստուգում են փայտիկով։
  • Թողեք՝ պատրաստի կուլիչներն ամբողջությամբ սառչեն և զարդարեք ջնարակով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել