Շվեյցարական ժամագործական արվեստը համաշխարհային մշակույթի ժառանգություն կճանաչեն:

Շվեյցարիան և Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին ժամագործական արվեստը և տեխնոլոգիաները մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համատեղ հայտ են ներկայացրել: Այս հարցի վերաբերյալ որոշում կկայացվի 2020-ի նոյեմբերին, գրում է Swissinfo պորտալը:

Աշխարհահռչակ շվեյցարացի ժամագործների վարպետությունը հայտնի է ամբողջ աշխարհում: Տարածքային առումով ժամագործությունը հիմնականում տարածված է Ժնևից մինչև Շաֆհաուզեն ընկած տարածաշրջանում, ինչպես նաև մինչև Ֆրանսիայի հետ սահմանային բնակավայրեր:

Image result for Швейцарские часы

Հայտնի է, որ Շվեյցարիայի մշակույթի հարցերով դաշնային գերատեսչության տվյալներով ներկայացված հայտում նշվում է նաև երաժշտական տուփերի և մեխանիկական ռոբոտների պատրաստման տեխնոլոգիան, որոնցով հայտնի է Սեն-Կրուա մարզը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել