Դստեր հարսանիքին ներկա գտնվելու համար չորրորդ աստիճանի քաղցկեղ ունեցող հայրը հրաժարվել է հիվանդանոց գնալ։ Facebook-ի Happy Smile Studio ֆոտոստուդիայի խմբում հրապարակված լուսանկարը, որտեղ հարսանեկան զգեստով հարսնացուն հակվել է մահացու հիվանդ հորը, վիրուսային է դարձել համացանցում։

Ստուդիայի սեփականատեր Ջեսի Թեզորոնի խոսքերով՝ լուսանկարն արվել է Քրիսի և Հեռլին Դումեգինի ամուսնության արարողության ժամանակ։

Աղջկա հայրը երազում էր դստերը խորանի մոտ ուղեկցել և պարել նրա հետ, սակայն ծանր հիվանդության պատճառով նա ստիպված էր հարսանիքին հետևել եկեղեցու մոտ կանգնած մեքենայի միջից, որտեղ նա պառկած էր:

Հարսանեկան արարողության սկզբից մի քանի րոպե առաջ աղջիկը մոտեցել է հորը և համբուրելով ասել. «Պապ, ես հիմա կամուսնանամ, լա՞վ»։

Աղջկա հետ հոր փոխարեն պարել է նրա մայրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել