Մեծ Բրիտանիայի վերահսկիչ մարմինների զեկույցը հաստատում է ԱՄՆ-ի իշխանությունների կասկածները Huawei ընկերության տեխնոլոգիաների անվտանգության վերաբերյալ: Մարտի 28-ին այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով մի ամերիկացի պաշտոնյայի: Ինչպես ընդգծել է գործակալությունը, նա հրապարակված զեկույցը համարել է Չինաստանի ընկերության գործունեության «անմխիթարական գնահատականը»: Նրա խոսքով՝ այդ հրապարակումը հաստատում է ԱՄՆ-ի կասկածները Huawei-ի տեխնոլոգիաների օգտագործման անվտանգության վերաբերյալ:

Huawei-ը համաշխարհային մակարդակով տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի տակ հայտնվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Ավստրալիան նրան մեղադրեցին իր սարքավորանքի միջոցով տեխնիկական լրտեսության և գաղտնի տվյալների հավաքման մեջ, սարքավորանք, որն օգտագործվում է աշխարհի տարբեր երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել