Պաբլո Պիկասոյի (1881-1973) «Ֆլեյտահարուհին և մերկ մարմին» հազվագյուտ գծանկարը Փարիզի Christie՚s աճուրդում վաճառվել է գրեթե 300 հազար եվրոյով: Մարտի 28-ի երեկոյան այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:

Տուշով նկարված էսքիզը ձեռք է բերել Փարիզի Արդի արվեստի թանգարանի ֆոնդը: Գծանկարը թվագրված է 1932 թվականով և վերաբերում է Պիկասոյի ստեղծագործության սյուրռեալիստական շրջանին: Նկարի առաջին տերը եղել է նկարչի ընկեր և նրա գործակալ Դանիել Անրի Կանվեյլերը, ում Պիկասոն նվիրել է այդ էսքիզը: Մինչև աճուրդը գործը պատկանում էր Նյու Յորքի Արդի արվեստի թանգարանին:

Գծանկարը ստեղծվել է այն շրջանում, երբ Պիկասոն սիրահարված էր Մարիա Թերեզա Վալտերին, որը նրան պարգևեց Մայա դստերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել