Aysor.am-ը գրում է.

Երևանի մետրոպոլիտենում որևէ չարաշահում, գոնե վերջին երկու տարիների ընթացքում, չի արձանագրվել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանն՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն ԱԱԾ մոտ երկու տասնյակ աշխատակիցներ օրերս մուտք են գործել մետրոպոլիտեն, մեծածավալ ստուգումներ իրականացրել, դռներ կնքել։
Անդրադառնալով լուրերին, որ մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ` պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ, և այդ ամենը հնարավոր է դարձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ՝ մեր զրուցակիցն ասաց.
«Նշեմ պարզապես, որ Անի Գսպոյանը Երևանի մետրոպոլիտենի շարքային աշխատող է և զբաղեցնում է գնումների մասնագետի հաստիքը։ Նա մետրոպոլիտենում աշխատում է վերջին 2 տարիներին, և թույլ տվեք ասել՝ հենց այդ ընթացքում մետրոպոլիտենը շահույթով է աշխատել։ 2017 թվականին մետրոպոլիտենի շահույթը կազմել է 358 միլիոն 256 հազար 229 դրամ, պետական բյուջե վճարվել է 71 միլիոն 651 հազար 246 դրամ։ 2018 թվականին շահույթը կազմել է 513 միլիոն դրամ, որից պետբյուջե վճարվել է 103 միլիոն դրամ», - ասաց Տաթևիկ Խաչատրյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել