Panorama.am-ը գրում է.

Անթալիայում սկսվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Ինչպես REGNUM-ին ասել են ՌԴ ԱԳՆ-ից,  հանդիպումը տեղի է ունենում Համատեղ ռազմավարական պլանավորման խմբի 7-րդ նիստի մասնակցության շրջանակներում:
Նշվում է, որ արտաքին գործերի նախարարները ողջունել են միմյանց, որից հետո  հանդիպումը շարունակվել է փակ դռների ետևում:
«Մենք հուսով ենք, որ առաջիկա նախարարական հանդիպումը Խորհրդի շրջանակներում կնպաստի Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացմանը», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել