Aysor.am-ը գրում է.

Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց ՀԴՄ ների ներկրման, իրացման և դրանց տեխնիկական սպասարկման ազատականացման վերբերյալ որոշման նախագծերը, որտեղ սահմանված են տեխնիկական սպասարկման կարգավորումները:

Դավիթ Անանյանը նշեց՝ ըստ որոշման նախածգերից մեկի՝ ՊՈԱԿ-ի գործունեությոնը սահմանափակվելու է զուտ անվճար հսկիչ դրամային մեքենաների սահմանամեձ բնակավայրերին տրամադրելով և անճար տեխնկական սպասարկումը ապահովելով:

Մեկ այլ նախագծով նախատեսվում է հանել ՊՈԱԿ-ի կողմից ՀԴՄ-ների գնման, իրացման գործընթացին առնչվող կարգավորումները: Դավիթ Անանյանը նշեց, որ առաջարկում են վերանայել և ուժ կորցրած ճանաչել ՀԴՄ սարքերի մի շարք տեխնկական պահանջներ, որոնք նոր սերնդի ՀԴՄ-ների դեպքում արդիական չեն:

«Ըստ էության, մենք ազատականացնում ենք Հսկիչ դրամարկղային մեքենաների ներկրման վաճառքի և տեխնկական սպասարկումը, ՀԴՄ սարքերի տեխնիկական պահանջները կրճատում և արդիականացնում ենք և ամբողջությամբ ազատականացնում ենք ոլորտը», - ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել