Tert.am-ը գրում է.

Նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է՝ աշխարհի զարգացման միտումները հասկանալու և դրանցից հետ չմնալու լավագույն միջոցը արտասահմանի լավագույն գիտնականներին պարբերաբար Հայաստան հրավիրելն ու նրանց փորձին ծանոթանալը է: «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովն այս միտքն իրագործելու հերթական հարթակներից մեկն է:

«Deworkacy Yerevan» համաշխատանքային կենտրոնում մարտի 29-ից ապրիլի 3-ը կընթանա «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որի ընթացքում Հայաստան հրավիրված աշխարհի առաջատար գիտնականներն և փորձագետները կքննարկեն էվոլյուցիայի, այդ թվում՝ արհեստական բանականության զարգացման համաշխարհային միտումներն ու օրակարգը:

«Այս փոքր կոնֆերանսում ներկա են աշխարհի լավագույն մասնագետները, որոնք զբաղվում են մաթեմատիկական մոդելավորմամբ, այսինքն՝ արհեստական բանականությամբ և էվոլյուցիայով: Սրանց կապը շատ էական է: Խոսքը մարդկության էվոլյուցիայի մասին է, հետևաբար այստեղ կան աշխարհահռչակ մասնագետներ, որոնք կարող են խոսել՝ ինչպես են տեսնում աշխարհը, մարդկությանը սրանից 50, 100 տարի հետ: Եվ նաև մաթեմատիկոսներ, որոնք պատրաստում են այդ տեխնոլոգիաները: Հայաստանը պետք է մասնակից լինի սրան: Եթե մենք ցանկանում ենք զբաղվել պարզ վերարտադրությամբ, ապա միշտ կլինենք գնացքից հետ»:

Միջազգային գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել առաջատար փորձագետներ և գիտնականներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից, Հունգարիայից, Ռուսաստանից, Իրանից, Իսրայելից և Սինգապուրից՝ քննարկելու էվոլյուցիայի զարգացման միտումներն ու մշակելու ապագա տեսլականը: Գիտաժողովի շրջանակում կդասախոսեն Շվեյցարիայի ֆինանսական ռիսկերի թիվ մեկ փորձագետ Դիդիե Սոռնեն: Գիտաժողովին ելույթ կունենա նաև ֆրանսիացի ֆիզիկոս Սերժ Գալամը, որը կանխատեսել է «Brexit»-ի քվեարկության արդյունքն ու Թրամփի հաղթանակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել