168.am-ը գրում է.

Ազգային ժողովում այսօր նախատեսված էր արտահերթ նիստ, որի ընթացքում խորհրդարանը պետք է քննարկեր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ներկայացրած առաջարկը՝  Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար Գոռ Հովհաննիսյանի թեկնածության հարցը։

Սակայան արտահերթ նիստին ներկայացել էր 44 պատգաամավոր, ուստի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քվորում չկա և արտահերթ նիստի գումարման ևս մեկ փորձ կարվի չորս ժամ անց.

«Նիստը սկսելու երկրորդ փորձը կանենք չորս ժամից»,- հայտարարեց Ա. Միրզոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել