168.am-ը գրում է.

Վենեսուելայի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 29-ից վերսկսել աշխատանքային գործունեությունն ամբողջ երկրում, ընդսմին անորոշ ժամանակով երկարացնելով ուսումնական պարապմունքների դադարեցումը: Այդ մասին հայտնել է լատինաամերիկյան հանրապետության կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:

«Բոլիվարյան Հանրապետության կառավարությունը տեղեկացնում է, որ ուրբաթ՝ մարտի 29-ին, աշխատանքային գործունեությունը կվերսկսվի երկրի ամբողջ տարածքում, ընդսմին ուսումնական պարապմունքներն առաջվա պես դադարեցված են բոլոր մակարդակներով»,- գրել է Ռոդրիգեսը Twitter-ի իր օգտահաշվում:

Ինչպես նշել է նախարարը, երկօրյա վերականգնման աշխատանքներից հետո մասնագետներին հաջողվել է կարգավորել էլեկտրամատակարարումը Վենեսուելայի շրջանների մեծ մասում:

Սա Վենեսուելայում էլեկտրականության համատարած անջատման արդեն երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել