Armenpress.am-ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 28-ին, ժամը 14:38-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում այրվում է խոտածածկ տարածք՝ տարածվելով դեպի հարակից անտառը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:09-ին, մարվել՝ 15:56-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Շիրակամուտ գյուղից Չիչխանավանք տանող ճանապարհին այրվել են խոտածածկույթ՝ մոտ 2 հա  և ինքնաշեն տնակ՝ մոտ 18 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել