Operativ.am-ը գրում է.

Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ուշադրություն հրավիրեց թվային ցուցանիշների վրա:

Համաձայնագրի արդյունքում նախատեսվում է 370 հազար դոլարի արտահանում, 100 մլն դոլարի ներկրում: Մելքումյանը հետաքրքրվեց՝ քանի՞ համատեղ ձեռնարկություն կա առ այսօր:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ առկա տեղեկություններով 14 ճապոնական ընկերություն է գրանցվել Հայաստանի պատմության մեջ, բայց ներդրումները շատ սահմանափակ են, դրանք 1 մլն դոլարը չեն գերազանցում, իսկ անցյալ տարի ավելի քիչ են եղել:

Նա հայտնեց, որ արտահանվող ապրանքների մեծ մասը կազմում են ծխախոտը, գինին, նաև սննդամթերքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել