Մեծ Բրիտանիայից երկու ուսանողներ երեք շաբաթով ուղևորվել են Մալազիայի ջունգլիներ՝ առանց սնունդ և հագուստ վերցնելու, հաղորդում է The Mirror-ը:

26-ամյա Դենիել Օլիֆին և 27-ամյա Ջեյմս Մոյնիհենը որոշել են փորձել իրենց ուժերը և ուղևորվել են ջունգլիների խորքը՝ վերցնելով միայն երկաթե տարայով ջուր, միջատներից պաշտպանվելու ցանց, կայծքար, լայն եզրով դանակ, առաջին օգնության պարագաների տուփ:

Ջուրը ժամանելուց մի քանի ժամ անց վերջացել է: Եվ մինչ Մոյնիհենը գնացել է ջրի աղբյուր փնտրելու, Օլիֆին ձեռքը վնասել է դանակով: Երիտասարդի վերքն ամբողջ գիշեր արնահոսել է, և նրանք առավոտյան ստիպված են եղել դուրս գալ ջունգլիներից և պատահական մեքենայով հասնել մոտակա բուժհաստատություն: Բուժօգնություն ստանալուց հետո նրանք կրկին վերադարձել են ջունգլիներ:

«Սարսափելի է քնել ջունգլիներում, երբ ցանկացած պահի կարող է օձը խայթել»,- ասել է Օլիֆին:

Այս ընթացքում ընկերներն, ընդհանուր առմամբ, նիհարել են 20 կիլոգրամով: Բրիտանացիները հիմնականում սնվել են հատապտուղներով և միջատներով: Երբեմն սովից նրանք կորցրել են գիտակցությունը, իսկ մոծակների խայթոցներն այնքան էին տանջում, որ քորում էին մինչև արնահոսելը:

Գիշերները նրանք դողում էին ցրտից, հորդառատ անձրևի տակ:

Սակայն ուսանողները նշել են, որ չեն զղջում «ոգեշնչող և կյանքի գլխավոր արկածի համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել