Սիցիլիայի ափից 300 մետր հեռավորությամբ գտնվող Isola delle Femmine-ը («Կանանց կղզին») վաճառվում է 1 մլն եվրոյով, հաղորդում է Travel and Leisure-ը:

Մասնավոր կղզին Պալերմոյի մերձակայքում է գտնվում: Կղզու նախնական արժեքը 3․5 մլն եվրո է, սակայն ժամանակի ընթացքում արժեքը նվազեցվել է։ Տարածքը ներդրումներ է պահանջում, քանի որ այնտեղ միայն XVII դարի կիսաքանդված քարե աշտարակ կա։

Լեգենդի համաձայն՝ կղզին իր անունը ստացել է 13 թուրք կանանց շնորհիվ, որոնք իրենց ընտանիքներից վտարվել են, այստեղ հայտնվել և ապրել երկար ու երջանիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել