Չինաստանի Ֆուցզյան նահանգի Սյամին քաղաքի բնակչուհին տարբեր հայրերից երկվորյակ տղաներ է ունեցել:

Այդ մասին հայտնի է դարձել ոստիկանական բաժանմունքում նորածիններին գրանցելիս ԴՆԹ թեստի ժամանակ, որը ցույց է տվել, որ կնոջ ամուսինը երեխաներից միայն մեկի հայրն է: Տղամարդն արդեն նկատել էր, որ երկվորյակներից մեկն իրեն ամենևին նման չէ, իսկ թեստը միայն հաստատել է նրա կասկածները:

Տղամարդը փորձել է կնոջից պարզաբանում ստանալ, սակայն նա հերքել է մեղադրանքները և ենթադրել, որ նա կեղծել է թեստի արդյունքները: Բայց ավելի ուշ կինը խոստովանել է, որ մի անգամ դավաճանել է այլ տղամարդու հետ, որն էլ դարձել է երկվորյակներից մեկի հայրը, հաղորդում է Daily Mail-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել