Ասիական ոճով պատրաստված հավի փափկամսի հետաքրքիր բաղադրատոմս, որը անտարբեր չի թողնի ոչ ոքի։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Հավի կրծքամիս – 1 կգ
  • Բրնձի քացախ – 50 մլ
  • Սխտոր – 5 պճեղ,
  • Կոճապղպեղ – 4 ճ/գ,
  • Պրաս – 1 հատ,
  • Սոյայի սոուս – 50 մլ,
  • Օսլա – 50 գ,
  • Արևածաղկի ձեթ – ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

1. Պատրաստենք մթերքները. կտրատեք փափակամիսը մեծ կտորներով, պրասի սպիտակ մասը կտրատեք կիսաշրջաններով, իսկ կանաչ մասը՝ երկար ձողերով, իսկ կոճապղպեղը քերիչով անցկացրեք։ Կոճապղպեղը պետք է շատ լինի՝ մոտ 50 գրամ։ Մանր կտրատեք սխտորը։Image result for Курица в кляре с имбирем и чесноком

2. Լավ ծեծեք հավի կտորները, իսկ հետո գնդիկների վերածեք, ինչպես նկարում է ցուցադրված։ Դա միսն ավելի նուրբ կդարձնի։Курица в кляре с имбирем и чесноком

3. Հետո փափկամիսը դրեք խորը թասի մեջ և 5-7 րոպե մարինացրեք քացախի մեջ, հետո հատ–հատ թաթախեք օսլայի մեջ։Курица в кляре с имбирем и чесноком

4. Թավան բուսայուղով լավ տաքացրեք և հավի կտորները տապակեք շիկացած բուսայուղի մեջ։ Տապակեք ամեն մեկը 2 րոպե։Курица в кляре с имбирем и чесноком

5. Հավի կտորները դրեք թղթե անձեռոցիկի վրա և պատրաստեք կոճապղպեղի սոուսը։Курица в кляре с имбирем и чесноком

6. Բուսայուղի մեջ տապակեք կոճապղպեղը։ Ավելացրեք պրասն ու սխտորը և չորս րոպե տապակեք խառնելով։ Ավելացրեք սոյայի սոուսը։Курица в кляре с имбирем и чесноком

7. Մեկ րոպեից տապակած հավն ավելացրեք և բոլոր բաղադրիչներն իրար հետ եփեք ևս 3-4 րոպե։Курица в кляре с имбирем и чеснокомКурица в кляре с имбирем и чеснокомКурица в кляре с имбирем и чесноком

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել