168.am-ը գրում է.

Ազգային ժողովն այսօր ընդունեց  «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսված է նվազագույն կենսաթոշակների չափը սահմանել 25.500 դրամ։

Ինչպես այսօր ԱԺ-ում իր ելույթում նշել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, այդ փոփոխությունը տարածվելու է շուրջ մոտավորապես 81.000  մարդու վրա, որոնցից մոտ 17.000-ը կենսաթոշակառուներ են, 4000-ը՝ զինվորական թոշակառուներ, իսկ 60.000-ը՝ ծերության նպաստ ստացողներ.

«Ընդհանուր առմամբ, բյուջեի վրա այս ռեֆորմի ծախսը կազմում է 7 մլրդ դրամ»,- ասել էր Բաբկեն Թունյանը։

Հիշեցնենք, որ կենսաթոշակների չափը 25.500 դրամ է դարձել՝ նախկին 16 հազար դրամի փոխարեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել