ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ-Բիչ-Գարդենս քաղաքը ագա դոդոշների ներխուժման է ենթարկվել, հաղորդվում է Motherboard պարբերականը:

Հազարավոր թունավոր երկկենցաղներ սողում են մայթերով, խցանում լողավազանների խողովակաշարը և տնային կենդանիների կյանքի համար սպառնալիք հանդիսանում: Մասնագետները նման իրավիճակը բացատրում են փետրվար ամսվա համար տարածաշրջանում տիրող անսովոր տաք եղանակով:

«Ձմեռը սովորականից ավելի տաք էր, ապա երկու-երեք շաբաթ առաջ հորդառատ անձրևներ եղան, ինչն էլ դրդել է դոդոշներին սկսել բազմացման ցիկլը»,- ասում է վնասատուների դեմ պայքարով զբաղվող Toad Busters ընկերության ներկայացուցիչ Մարկ Հոլեդեյը: Նա ենթադրում է, որ 22 օրից կհայտնվեն դոդոշների սերունդները, և դրանց թիվն ավելի կմեծանա:

Ագա դոդոշները Ֆլորիդա են բերվել Կենտրոնական և Հարավային Ամերիկայից: Դրանց երկարությունը հասնում է 24 սանտիմետրի, իսկ քաշը՝ մինչև մեկ կիլոգրամի: Վտանգավոր իրավիճակներում դոդոշները թունավոր նյութ են արտազատում, ինչը կարող է ցնցումներ, կաթված, կենդանիների մահ և մարդկանց մոտ հալյուցինացիաներ առաջացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել