Panorama.am-ը գրում է․

«Բյուջեով նախատեսված են  միջոցներ Երևանի վերելակների վերանորոգման համար, բայց դրանք փոխելու հարցը պետք է լինի համալիր և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ նոր վերելակների համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ուստի դրա համար փորձում են մասնավորի հետ համագործակցել. «Այլապես, եթե պետությունը ունենար փող, կարելի էր դա տրամադրել և սկսել պրոցեսը, բայց  քանի որ չենք ուզում պետական արտաքին պարտքը մեծացնել, փորձում ենք այլ լուծումներ գտնել»:

Անդրադառնալով հողատարածքների սեփականաշնորհմանը՝ քաղաքապետն ասաց, որ  յուրաքանչյուր վարչական շրջանում կան հողատարածքներ՝ «ամենայուղոտ» տարածքները, որոնք շատ ցածր գներով գնվել են կոնկրետ թաղապետերի կամ նրանց մերձավորների կողմից:

«Ցավոք սրտի, իրենք սեփականության վկայականներ ունեն: Այսօր կան ծրագրեր, որ ուզում ենք իրականացնել, բայց այդ հանգամանքը խանգարում է: Մենք բանակցում ենք այդ մարդկանց հետ, եթե մեզ ինչ-որ հողակտոր պետք է մի ծրագրի իրականացման համար, այդ հողը զիջեն մեզ, մենք իրենց համանման հողատարածք ուրիշ տեղում տանք»,- ընդգծեց քաղաքապաետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել