Armenpress.am-ը գրում է․

Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը ապրիլի 3-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նրա մամուլի ծառայությունը: Դա կլինի պետության ղեկավարի կարգավիճակում Տոկաեւի առաջին արտասահմանյան ուղեւորությունը:

«Ծրագրի գլխավոր կետը  կդառնան բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ճշտվում Է մամուլի տեղեկագրում: Երկու ղեկավարների հանդիպման օրակարգը բովանդակում Է քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային հրատապ թեմաները: Այցի արդյունքներով պլանավորվում Է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Տոկաեւը Ղազախստանը գլխավորել Է Նուրսուլթան Նազարբաեւի պաշտոնաթողությունից հետո: Հաջորդ տարի երկրում պետք Է անցկացվեն նախագահական ընտրություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել