Հոլիվուդյան դերասանուհի Սոֆի Թյորները, որը հայտնի է «Գահերի խաղում» Սանսա Սթարկի դերով, խոսել է նույնասեռական հարաբերությունների փորձերի մասին: Աստղի խոսքերով՝ նույնասեռական հարաբերությունները փորձարկում են և փորձում ամեն ինչ: Այս մասին նա հայտարարել է E! News-ին:

«Ես բավականաչափ տղաների եմ հանդիպել, որպեսզի իմանամ և բավականաչափ աղջիկներ եմ հանդիպել, որպեսզի իմանամ: Ես ինձ 22 տարեկան չեմ զգում: Ես կարծես 27-28 տարեկան լինեմ»,- ասել է դերասանուհին:

Նա նաև հավելել է, որ նույնասեռական հարաբերություններն այն է, ինչին բախվում են մարդիկ իրենց հասունության ճանապարհին:

«Դա հասունացման փուլ է: Ես սիրում եմ հոգին, ոչ թե սեռը»,- ասել է Թյորները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել