Operativ.am-ը գրում․

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը հարց է ուղղել Կրթության Ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակի վերաբերյալ:

Պատգամավորը նշեց, որ հաշվի առնելով այն լայնամասշտաբ բարեփոխման ծրագրերը, որ Կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է իրականացնել, կարելի է մասնաճյուղերը փակելու փոխարեն դրանք դարձնել մեթոդաբանական կենտրոններ:

Ինչին ի պատասխան՝ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ասաց.

«Մենք կարծում ենք, որ կրթության ազգային ինստիտուտը պետք է դառնա ԿԳՆ-ի ուղեղային կենտրոնը: Այն այլևս չի իրականացնելու վերապատարաստումները, ես հանդիպում եմ ունեցել և փոխըմբռնում է եղել այն հարցի մասին: Ես հրավիրեցի մտահոգ աշխատակիցներին մեզ հետ քննարկելու կառուցվածքային փոփոխությունները: Մասնաճյուղերի մասով դեռ պետք է քննարկենք, ես առաջարկել եմ աշխատակիցներին քննարկել մասնաճյուղերը աջակցության կենտրոններ վերածելու հարցը»:

Նախարարի խոսքով՝ ինքը նկատում է, որ մարզպետարանների կրթության բաժիններում որակյալ կադրերի կարիք կա, և գուցե այդ մասնաճյուղերից դուրս մնացող մասնագետներն աշխատանք գտնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել