Panorama.am-ը գրում է․

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեին: Այս մասին տեղեկացնում է  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ողջունելով եվրոպացի պաշտոնյային՝ նախարար Բաթոյանը նշել է, որ հետևել է նրա ելույթին ՀՀ Ազգային ժողովում և ուրախ է արձանագրել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնական մոտեցումները լիովին արտացոլված էին դրանում.
«Ես ուրախությամբ արձանագրեցի, որ մեր մոտեցումները և պատկերացումները համընկնում էին ձեր ելույթում առանձնացված առաջնահերթությունների հետ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներին և հավասար հնարավորություններին, ընտանեկան բռնության և խտրականության բացառմանը: Ուզում եմ ասել, որ այս իմաստով մենք շատ վճռական ենք տրամադրված»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է միջազգային Կոնվենցիաների վավերացմամբ ստանձնված պարտավորությունների իրագործումը, ոչ միայն իրավական դաշտի համապատասխանեցման, այլև՝ գործողությունների իրականացման մակարդակում:

Նախարար Բաթոյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի կողմից ստորագրված մի շարք եվրոպական կոնվենցիաների վավերացման ուղղությամբ, մասնավորապես՝ Ստամբուլի և Լանցարոտի կոնվենցիաները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել