Այսօր մի ամբողջ 13 կետով ավելի երջանիկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողների հաղորադագրությանը, հայտարարել է, որ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ համազեկուցողները գալիս են, եւ զրո պրետենզիա։

Այլեւս երջանիկ երկրի վարչապետը կա՛մ չգիտի, կա՛մ նրան չեն զեկուցում, որ միջազգային հաղորդագրությունները կարդալիս պետք է կարդալ նաեւ տողատակերը։ Իսկ համազեկուցողներն ունեն հաղորդագրության մեջ ինչպես գրված, այնպես էլ չգրված ակնկալիքներ ու պահանջներ հայաստանյան իշխանություններից։

Զեկուցողներն առնվազն ակնկալում են, որ իշխանությունները ջանքեր կգործադրեն սոցիալական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար (կարդացեք՝ հատկապես որտեղ)։

Սա գրված պահանջն է, ինչ վերաբերում է չգրված պահանջներին, ապա այստեղ պետքի է արժանին մատուցել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարին եւ ԵԽ-ում մեր բազմաչարչար դեսպանին, ովքեր, թաշկինակներն առած, լացել են ԵԽԽՎ միջանցքներում, որպեսզի, ասենք, քաղաքական հետապնդումների (քաղաքական բանտարկյալի) մասով պահանջ չներառվի այս ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ մեջ Փաշինյանի՝ ԵԽԽՎ ապրիլյան այցին ընդառաջ։
Հա, ճիշտ կարդացիք, հայտարարություն, ոչ թե զեկույց։ Ռուբինյանը Փաշինյանին դա էլ չի սովորեցրել։

Զեկույցն առջեւում է, որտեղ կլինեն պահանջների մի մասը, իսկ մյուս մասը՝ ոչ։ Կիրթ մարդը վկա, ինչո՞ւ գրել վատ բաներ ու նախաձեռնել վատ բանաձեւեր, եթե ինքնակամ կարվի ամեն պրետենզիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել