Aysor.am-ը գրում է․

Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։ 

Նախարարը ողջունեց Մորի Պասկիեի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը Հայաստան: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հիշատակեցին 2018թ. նոյեմբերին ԱԳ նախարարի Եվրոպայի խորհուրդ աշխատանքային այցի շրջանակում կայացած իրենց հանդիպումը՝ գոհունակություն հայտնելով քննարկումների արդյունքները Երևանում արձանագրելու հնարավորության համար, մասնավորապես միջազգային դիտորդական բոլոր առաքելությունների, ներառյալ՝ ԵԽԽՎ-ի բարձր գնահատականին արժանացած 2018թ. դեկտեմբերի ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց, որ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան շփումները և կայացած ու ակնկալվող փոխայցելությունները վկայում են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ ակտիվ և դինամիկ երկխոսության շարունակականության և դրականորեն ընդգրկուն օրակարգի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել