Ծնողները մեր կյանքում ամենակարևոր մարդիկ են, բայց երբեմն մենք մոռանում ենք այդ մասին։ Բայց չէ՞ որ նրանց այնքան պետք են մեր սերն ու աջակցությունը։

  • Մեծանում են ոչ թե այն ժամանակ, երբ դադարում են լսել մորը, այլ այն ժամանակ, երբ հասկանում են, որ նա ճիշտ էր։
  • Մենք բոլորս էլ երկու թև ունենք՝ հայրն ու մայրը։ Շատ դժվար է թռչել մեկ թևով, առավել ևս՝ ոտքով քայլելը։ Տա Աստված, որ հնարավորինս երկար թռչեն բոլորն էլ երկու թևով։ Պահպանեք ձեր ծնողներին։
  • Մինչև քսանհինգ տարեկանը երեխաները սիրում են իրենց ծնողներին, 25-ում նրանք մեղադրում են նրանց, հետո արդեն՝ ներում։ (Իպոլիտ Տեն)
  • Մենք պետք ենք միայն մեր ծնողներին, մնացածի համար մենք պարզապես հետաքրքիր ենք։
  • Մոր սիրտը հրաշքների անսպառ աղբյուր է։ (Պիեր Ժան Բերանժե)
  • Շատ մի բարկացեք ձեր ծնողների վրա, հիշեք, որ նրանք էլ են եղել ձեր տեղում, դուք էլ լինելու եք նրանց տեղում։
  • Ծնողների նկատմամբ սերն ու հարգանքը առանց կասկածի սուրբ զգացմունքներ են։ (Վիսարիոն Բելինսկի)
  • Ծնողներին վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեր սեփական երեխաները ձեզ վերաբերվեին։
  • Ծնողների նկատմամբ սերը բոլոր բարիքների հիմքն է։ (Ցիցերոն)
  • Ավելի լավ ընկեր, քան ծնողներդ են, երբեք չես գտնի։ Միայն նրանք են մեջքիդ հետևից լավը խոսում, իսկ երեսիդ ցեխ շպրտում։
  • Մոր սիրտն անդունդ է, որի խորքում մի ներում կարելի է գտնել։ (Բալզակ)
  • Գնահատեք ձեր ծնողներին, նրանք միակն են, որ չեն թողնի ձեզ ցանկացած իրավիճակում։ (Օմար Խայամ)
  • Ծնողները կամաց–կամաց երեխաներից են սովորում, թե ինչպես ապրեն։ (Մյուրիել Սփառք)
  • Միայն մեծանալով ենք մենք հասկանում ծնողական խորհուրդների արժեքը։
  • Մի դաստիարակիր երեխաներիդ, միևնույնն է, նրանք քեզ են նման լինելու։ Դաստիարակիր ինքդ քեզ։ (Անգլիական ասացվածք)
  • Մեր ծնողներից մենք անգին նվեր ենք ստացել՝ կյանքը։ Նրանք մեզ սնել ու պահել են։ Հիմա, երբ նրանք ծեր և հիվանդ են, մեր պարտքն է նրանց բուժելն ու խնամելը։ (Լեոնարդո դա Վինչի)
  • Ընկերներդ կարող է դավաճանեն, սիրելիներդ՝ հավատարիմ չլինեն, ծնողներդ միշտ կողքիդ են, միշտ միակը։
  • Այն ժամանակ, երբ մենք արդեն հասկանում ենք, որ մեր ծնողները ճիշտ էին, մենք ենք երեխաներ ունենում, որոնք գտնում են, որ մենք սխալ ենք։
  • Ծնողները ամենաչգնահատված, բայց ամենաանգին բանն են, որ մարդ կարող է ունենալ։
  • Ամենաուժեղ ամենագնացը կյանքում ծնողն է. դուրս կքաշի ցանկացած փոսից։
  • Միայն այն ժամանակ, երբ երեխաները սկսում են ծնողներից առանձին ապրել և իրենց սեփական միջոցներով, նոր են հասկանում, որ իրենք ամենախելացին չեն, իսկ ծնողներն էլ ամենահիմարը չեն։
  • Ընտանիքը հոր արքայությունն է, մոր խաղաղությունն ու երեխայի դրախտը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել