Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Լուսավար Հայաստան» խմբակցությունն այսօր լրագրողներին ներկայացրեց կառավարության կառուցվածքի իրենց տարբերակը։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ այն գտնում են սխալ է, չի կարող խնդիրները լուծել, իրենք առաջարկելու են իրենց տարբերակը։

Կառավարության կառուցվածքի փոփոխության ներկայացված նախագծով առաջարկվում է կրճատել նախարարությունները, սակայն, Է. Մարուքյանի  կարծիքով, այդ կրճատումներն ավելի շատ լինելու են ֆորմալ, տեխնիկական բնույթ են  ունենալու։

Նա նշեց, որ այս նախագծում չկան երեք կարևոր հարցերի պատասխան՝ արդյոք վերափոխվում է սուպերվարչապետական համակարգը, արդյոք այդ փոփոխված տարբերակով կառավարությունը և գործադիր իշխանության մարմինները դառնում են խորհրդարանական վերահսկողությանն ավելի հաշվետու և ենթակա, արդյոք խնդիրներն այս տարբերակով կլուծվեն։

«Մենք առաջարկում ենք կառավարության այնպիսի կառուցվածք, որտեղ վարչապետին, կառավարությանը ենթակա մարմիններ չեն լինում, բոլորը ներառված են կառավարության հիմնական կառուցվածքի մեջ, բոլորի համար  կան քաղաքական պատասխանատուներ, որով լուծվում է  առաջին հերթին խորհրդարանական վերահսկողության և խորհրդարանական երկիր լինելու խնդիրը։ Մենք հայտարարել ենք խորհրդարանական երկիր, բայց այդպես էլ չենք դարձել, միգուցե ճանապարհի վրա ենք, բայց դրա համար պետք են համապատասխան փոփոխություններ իրականացնել»,- ասաց Է.Մարուքյանը։

Նա նշեց, որ կառավարության տարբերակով սփյուռքի նախարարությունը կրճատվում է, առաջարկվում է սփյուռքի հանձնակատարի մարմին իր գրասենյակով։

«Քանի որ հանձնակատարը գործող սահմանադրությամբ կառավարության անդամ չէ, դուրս է մնում խորհրդարանական շփումներից ու վերահսկողությունից։ Առաջարկում ենք  հանձնակատարի գրասենյակի փոխարեն մի փոխվարաչապետին վերապահել  հայրենադարձության և սփյուռքի հարցերը։ Այսինքն պահպանել երեք փոխվարաչապետների հաստիքները,  մեկին անվանել սփյուռքի հետ կապերի և հայրենադարձության հարցերով փոխվարչապետ»,- մանրամասնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել