Panorama.am-ը գրում է.

«Պետական լիազոր մարմինների անգործության կամ անօրինական գործառույթների շնորհիվ տուժում է ոչ միայն երկրի քաղաքացին կամ տվյալ  իրավաբանական անձը, այլ դրանից բխող իրավական հետևանքները կարող են լինել կործանարար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բադղասարյանը։

Նրա խոսքով, եթե պետական տվյալ օղակներն իրենց տեղում լինեին, այսօր չէր խոսվի դատարանների ծանրաբեռնվածության մասին։

«Ցավոք, քրոնիկ են դարձել այս խախտումները»,- ընդգծեց փաստաբանը։

Լ. Բաղդասարյանը խոսեց նաև ընտրովի արդարադատության, խտրականության մասին. «Համաներումը ոչ միայն քաղաքական, նաև իրավական ակտ է։ Նման դեպքում կամ համաներում չպետք է անել, կամ անելուց հավասար կարողանան իրացնել։ Համաներման ակտի մեջ անցան «Սասնա ծռերը», չանցավ «Նորք Մարաշի»  խումբը, այն դեպքում, երբ «Նոր Մարաշում» սպանության հետ կապված  ոչ մի խնդիր չկա, հնարածին քրեական գործ է, որը, կարծում եմ, ապագա չունի»։

Ընտրովի արդարադատության հետ կապված՝ փաստաբանը հղում արեց նաև Մանվել Գրիգորյանի գործին։

«Մեկ ամիս ազատության մեջ մնալուց հետո եղավ փողոցային և ընտրովի արդարադատություն, վերջինիս տարան կալանավայր։ Որպեսզի նրան կարողանային տանեին  կալանավայր, անհրաժեշտ էր ստեղծել մի փաստաթուղթ, որով պետք է երևար, որ իր հիվանդությունները համարժեք են, որ գնտվի  կալանավայրում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել