Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիք Շանահանը հայտարարությամբ է հանդես եկել Անկարայի` Ռուսաստանից Ս-400 հակահրթիռային համակարգերի գնման գործարքի վերաբերյալ. հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը:

Ներկայացուցիչների պալատի ռազմական ծառայության խորհրդում կազմակերպված նիստում, պատասխանելով հարցին, թե նախատեսո՞ւմ են Թուրքիային վաճառել Ֆ-35 ռազմական ինքնաթիռներ, նա պատասխանել է. «Իհարկե, ցանկանում ենք: Սակայն, նախքան Թուրքիան ցանկություն կհայտնի գնելու Ֆ-35 կործանիչներ, պետք է ձեռք բերի «Պատրիոտ» կայանքները»:

Նշենք, որ ԱՄՆ-ը պահանջում է Թուրքիայից` հրաժարվել Ռուսաստանից Ս-400-ների գնման գործարքից` դրա փոխարեն առաջարկելով սեփական արտադրության «Պատրիոտ» կայանքները, սակայն Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի հետ գործարքն արդեն պատմական եղելություն է, և հետքայլ կատարելու մասին խոսք չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել