2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում, N զորամասի նախկին զինավանի տարածքում պարտադիր ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողների ծառայակիցը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով  սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել