«Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ խիստ լարված են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցու­թյան որոշ պատգամավորների հարաբերությունները:

Վերջիններս փորձում են «քիթները խոթել» պաշտպանության կազմակերպմանը վերաբերող այս կամ այն հարցի մեջ՝ բացարձակ տեղյակ չլինելով ոլորտից, ինչն ուղղակի սկսել է ազդել Դ. Տոնոյանի նյարդերի վրա: Եվ կրքերը դեռ չէին հանդարտվել, հիմա էլ հերթական սկանդալն է դար­ձել քննարկման առարկա:

Բանակում չծառայած փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դասախոսությունը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ ոչ միայն լայն քննարկման առարկա է դարձել սոցցանցներում, այլև բարձրաստիճան սպայական կազմի լուրջ դժգոհության պատճառ է դարձել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել