Operativ.am-ը գրում է.

Սիրիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքների բնակիչները փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած որոշման դեմ`Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը:

Հաղորդվում է, որ հազարավոր մարդիկ դուրս են եկել Դամասկոսի, Հոմսի, Դեր էլ-Զորի, Ղամիշլիի ու այլ քաղաքների կենտրոնական հրապարակներ:

Ավելի վաղ հայտնել էնք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել