Դերասանուհի Ումա Թուրմանը կնկարահանվի Netflix-ի ևս մեկ ֆիլմում՝ Chambers-ում («Գաղտնի սենյակներ»), գրում է Den of Geek-ը։ Սերիալը կպատմի երիտասարդ կնոջ մասին, որը սրտի նոպայից հետո ողջ է մնացել փոխպատվաստված սրտի շնորհիվ։ Այդ դերը կկատարի երիտասարդ դերասանուհի Սիվան Ալիրա Ռոուզը։ Նա կհետաքրքրվի Բեքիի՝ երիտասարդ աղջկա մահվան հանգամանքներով, որի սիրտն իրեն է բաժին ընկել։

Թուրմանը կմարմնավորի զոհված աղջկա մորը։ Նրա ամուսնու դերը կկատարի Թոնի Գոլդվինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել