Գիշերային ժամերին ուտելն ուղիղ կապ ունի ավելորդ կիլոգրամների հետ: Վերջին անգամ պետք է սնունդ օգտագործել քնելուց 3 ժամ առաջ: Այս մթերքների օգտագործումն ավելորդ կիլոգրամների պատճառ չի դառնա:

Նուշ

Նուշը հարուստ է E վիտամինով, օմեգա-3 ճարպաթթուներով, այլ օգտակար միկրոտարրերով: Բացի այդ՝ նշի բաղադրիչները հեշտ են յուրացվում և չափավոր օգտագործման դեպքում ավելորդ կիլոգրամների պատճառ չեն դառնում:

Հնդկահավի միս

Հնդկահավի միսը հեշտությամբ է յուրացվում: Այն անփոխարինելի ամինաթթուներ է պարունակում, որոնք մասնակցում են սերոտոնինի սինթեզին: Վերջինս հայտնի է որպես երջանկության հորմոն, օգնում է քնի հետ կապված խնդիրների դեպքում:

Ծնեբեկ

Ծնեբեկը պրոբիոտիկներ է պարունակում, որոնք խթանում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը:

Հումուս

Հումուսը պատրաստվում է սիսեռի օգտագործմամբ: Լոբազգիների ընտանիքի այս ներկայացուցիչը խոլեստերինի մակարդակի բարձրացման պատճառ չի դառնում, բուսական ծագման սպիտակուցներ է պարունակում:

Հունական յոգուրտ կամ կեֆիր

Այս մթերքն ապահովում է աղիների նորմալ աշխատանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել