Aysor.am-ը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեի կողմից մարտի 25-ի դրությամբ արդեն իսկ հավաքագրվել է 290.2 մլրդ դրամ հարկային եկամուտ, Aysor.am-ին տեղեկացրեց ՊԵԿ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը:

«Ըստ եկամուտների հավաքագրման եռամսյակային բաշխման՝ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը կազմում է 285.1 մլրդ դրամ: Մարտի 25-ի դրությամբ արդեն իսկ ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 290.2 մլրդ դրամ եկամուտ», - ասաց Լուսինե Մկրտչյանը:

Նկատենք, որ 2019-ի պետական բյուջեի մասին Հայաստանի օրենքով հարկային եկամուտների և պետական տուրքերի ցուցանիշը սահմանված է 1401.8 մլրդ դրամ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել