Երբեմն մենք նախանձով ենք նայում մեր չորքոտանիներին, քանի որ առավոտյան նրանք ստիպված չեն արթնանալ և գնալ աշխատանքի։ Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե ձեր կատուն նույնպես աշխատանքի գնար։

Իրականում այս գաղափարն այդքան էլ ֆանտաստիկայի ժանրից չէ։ Ճապոնական կազմակերպություններից մեկն իր աշխատակիցներին թույլ է տվել իրենց հետ աշխատանքի բերել տնային կենդանիների։

Բոլորին էլ հայտնի է, որ ճապոնացիները շատ հազվադեպ են արձակուրդ վերցնում և իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում աշխատավայրում։ Բնականաբար, կյանքի այս ռիթմն ուղեկցվում է սթրեսով, այդ պատճառով Ճապոնիայում շատ մեծ թիվ են կազմում մասնագիտական այրումները։

Իրավիճակը մի քիչ շտկելու համար էլ կազմակերպության ղեկավարությունը մտածել է այս նոր միջոցը։

Ferray Corporation-ի գրասենյակները ոչնչով չեն տարբերվում մնացածից՝ բացի նրանից, որ այնտեղ մեծ քանակությամբ կատուներ են ապրում։

Ճապոնիայի բնակարանների մեծ մասը շատ փոքր են, այդ պատճառով այնտեղ հնարավոր չէ կենդանի պահել։ Այս ամենի մասին իմանալով՝ կազմակերպության ղեկավարները որոշել են թույլ տալ իրենց աշխատակիցներին աշխատավայր բերել իրենց տնային կենդանիներին։ Գրասենյակում ապրող յուրաքանչյուր կատու ունի իր քնելու վայրը և կերակրամանը։

Կազմակերպության աշխատակիցները մեծ սիրով են ընդունել այս նորամուծությունը։ Փողոցից բերված յուրաքանչյուր կատվի համար կազմակերպության աշխատակիցները ստանում են 45 դոլար։

Այսպիսով՝ այս նախագիծը ոչ միայն բարձրացնում է աշխատունակությունը և նվազեցնում սթրեսի մակարդակը, այլ նաև օգնում անտուն կենդանիներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել