Հոգեպես առողջ են համարվում այն մարդիկ, ովքեր կարողանում են հարմարվել շրջակա միջավայրին և կարողանում են լուծել տարբեր կենցաղային խնդիրներ։ Իսկ եթե մարդը չի կարողանում դա անել, ապա դա նշանակում է, որ նա որևէ խանգարում ունի։ Եթե հավատանք վիճակագրությանը, ապա այս խնդրին է բախվում երկրագնդի յուրաքանչյուր 5-րդ մարդը։

Տայդզին կեֆուսե

Տայդզին կեֆուսեի ժամանակ մարդը վախենում է վիրավորել որևէ մեկին։ Հաճախ այս շեղումն ուղեկցվում է ցածր ինքնագնահատականով։ Այսպիսի մարդիկ խուսափում են անծանոթների հետ շփումներից և հազվադեպ են դուրս գալիս փողոց։ Որպես կանոն, նրանք ունենում են անպատճառ գլխացավեր, անքնություն և հոգնածություն։ Այս խանգարումը հիմնականում նկատվում է երիտասարդների մոտ։

Օթելլոյի սինդրոմ

Ինչպես պարզ է դառնում անվանումից, խոսքը գնում է տղամարդկային խանդի մասին։ Այսպիսի մարդուն գրեթե անհնար է համոզել, որ իրեն չեն դավաճանել։ Նրա կասկածները ոչ մի փաստացի հաստատում չունեն և հիմնվում են միայն կոմպլեքսների և երևակայության վրա։ Այս խանգարումը հաճախ դրսևորվում է ալկոհոլի ազդեցությամբ։ Այսպիսի խանգարում ունեցող տղամարդը հաճախ կարող է ստուգել իր կնոջը, հետևել նրան, ինչպես նաև բարկության ժամանակ ֆիզիկական վնաս հասցնել։

Արտասահմանցու շեղում

Այս շեղումն ամբողջովին ուսումնասիրված չէ, և դրա առաջանալու պատճառները նույնպես հայտնի չեն։ Որպես կանոն, այն առաջանում է ծանր գանգ-ուղեղային վնասվածքներից կամ ինսուլտից հետո։ Ուշքի գալով նրանք սկսում են խոսել իրենց մայրենի լեզվով, սակայն արտասահմանցու շեշտադրումով։ Միևնույն ժամանակ այդ շեշտադրումը նրանց համար կարող է անծանոթ լինել։ Այս շեղումը բուժել հնարավոր չէ։

Գրքամանիա

Այս ֆիզիոլոգիական հոգեկան շեղումով տառապում են այն մարդիկ, ովքեր սիրում են գրքեր։ Նրանց սերն այնքան մեծ է, որ նրանք կարող են իրենց վերջին գումարը ծախսել գիրք գնելու համար։ Որոշ դեպքերում նրանք օրենք են խախտում, որպեսզի ձեռք բերեն իրենց ցանկալի գիրքը։

Անդրոֆոբիա

Այս խանգարմանը ենթարկվում են այն կանայք, ովքեր չունեն սեքսուալ փորձ։ Որոշ դեպքերում այս խանգարման զոհ կարող են դառնալ նաև տղաները։ Խանգարման հիմնական նշանը տղամարդու հետ հանդիպումից առաջ վախն է։ Այս խանգարման առաջացման պատճառը հակառակ սեռի ներկայացուցչի հետ անհաջող շփումներն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել