Պարզվել է, որ ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը և նստակյաց ապրելակերպը կապված են աշխարհում մարդու յուրաքանչյուր տասներորդ վաղաժամ մահվան հետ, որոնց մեծ մասը կարելի է կանխել: Այդ մասին տեղեկացնում է Journal of Epidemiology & Community Health-ը:

«Շատ բիտանացիներ գերադասում են իրենց գրեթե ամբողջ ազատ ժամանակն անցկացնել նստած կամ պառկած: Բացի դրանից՝ շատ մարդիկ հարկադրված են գործնականում ամբողջ օրն աշխատելու նստել գրասենյակում, ուստի պայքարը նստակյաց ապրելակերպի դեմ կարող է մեծ օգուտ բերել երկրի հանրային առողջությանը»,- հայտարարել է Լեոնիա Էրոնը՝ Բելֆաստի համալսարանից (Մեծ Բրիտանիա):

Օգտագործելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության հավաքած տվյալները՝ գիտնականները հաշվել են այն մարդկանց թիվը, որոնք նստակյաց ապրելակերպ են վարում, և հաշվարկել նրանց այն բաժինը, որն ամեն տարի վաղաժամ մահանում է շաքարախտից, ինֆարկտներից, թոքերի և ուղիղ աղու քաղցկեղից և հիպոդինամիայի հետ կապված այլ հիվանդություններից:

Ամբողջությամբ վերցված՝ այս խնդիրը շատ լայնորեն է տարածված Մեծ Բրիտանիայում. դրանից տուժում է մոտավորապես յուրաքանչյուր երրորդ բրիտանացին, որն ավելի քան վեց ժամ անց է կացնում համակարգչի առաջ նստած կամ բազմոցին պառկած, այդ պատճառով նստակյաց ապրելակերպի զոհերի թիվը չափազանց մեծ է. դրա հետ կապված հիվանդություններից ամեն տարի մահանում է Ալբիոնի գրեթե 70 հազար բնակիչ:

Այլ խոսքով՝ յուրաքանչյուր տասներորդ մահը Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում կապված է ֆիզիկական ակտիվության անբավարար մակարդակի և նստակյաց ապրելակերպի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել